20:21  ,  20 հուլիսի, 2019

Մաուրիցիո Սարին՝ Ռոնալդուի խաղային դիրքի մասին

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին տեսնում է հարձակման ձախ եզրում։

«Ռոնալդուն իր բոլոր կարեւոր արդյունքներին հասել է, երբ խաղացել է հարձակման ձախ թեւում։ Սա է  մեր հիմնական միտքը խաղադաշտում նրա դիրքի վերաբերյալ։ Սակայն նրա որակներով կարող ենք նաեւ 10 մետր դեպի կենտրոն դիրքավորենք Ռոնալդուին»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի անցած առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում