17:32  ,  20 հուլիսի, 2019

International Champions Cup․ «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր Միլանի «Ինտերից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Միլանի «Ինտերը» Սինգապուրում անցկացրին International Champions Cup ամենամյա ամառային ընկերական մրցաշարի հանդիպումը։ Նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդը»։

76-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, որը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին։

International Champions Cup

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ինտեր»՝ 1։0 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում