13:28  ,  20 հուլիսի, 2019

Յուրգեն Կլոպ․ Ակնհայտ էր, որ «Բորուսիան» մեկ քայլ առաջ է մեզնից այս փուլում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՄՆ-ի Ինդիանա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 2։3 հաշվով պարտությունը։

«Լավ դրվագներ ունեցանք, բայց ակնհայտ էր, որ մրցակիցը մեկ քայլ առաջ է մեզնից ընթացիկ նախապատրաստական փուլում, ֆիզիկապես ավելի լավ է պատրաստված։ Մենք ստիպված էինք պայքարել, եւ ես տեսա շատ դրական բաներ մեր խաղում։

Բայց մեր բաց թողած գոլերն անհասկանալի էին՝ առաջինը եզրային նետումից հետո, երկրորդը անկյունայինից հետո, երրորդ գոլը ընդհանրապես չհասկացա, թե ինչպես ստացվեց։ Երբ կազմում շատ են փոփոխությունները, կազմակերպվածության պակաս է լինում։

Մենք երկու լավ գոլ խփեցին, ունեինք պահեր»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ընկերական հանդիպում

«Լիվերպուլ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։3 (տեսանյութ)

Հարի Ուիլսոն, 35, Ռայան Բրյուսթեր, 75, 11մ – Պակո Ալկասեր, 3, Թոմաս Դելեյնի, 53, Յակոբ Լարսեն, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում