10:20  ,  20 հուլիսի, 2019

Ամերիկացի գերծանրքաշային Չեյնիի հարվածից հետո մրցակիցը դուրս է ընկել ռինգից

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, գերծանրքաշայիններ Կասիուս Չեյնիի եւ Ջոել Քոդլի մենամարտն ավարտվել է արդեն առաջին ռաունդում։

Անպարտելի Չեյնիի հարվածից հետո մրցակիցը դուրս է ընկել ռինգից։ Քոդլը կարողացել է վերադառնալ ռինգ, սակայն մի քանի վայրկյան անց մրցավարը գրանցել է 32-ամյա Չեյնիի հաղթանակը, որը 16-րդ է նրա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում