09:41  ,  20 հուլիսի, 2019

Զլատան Իբրահիմովիչի հեթ-տրիկն ու հերթական բացառիկ գոլը

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովը հերթական բացառիկ գոլն է խփել կարիերայում։ «Լոս Անջելեսի» դեմ ՄԼՍ-ի առաջնության հանդիպման 8-րդ րոպեին 37-ամյա ֆուտբոլիստը փոխանցումն ընդունել է կրծքով, հետ թողել երկու պաշտպաններին եւ հզոր հարվածով հեռվից գրավել դարպասը։

Այս խաղում Իբրահիմովիչը դարձե լ է հեթ-տրիկի հեղինակ։ «Լոս Անջելես Գելաքսին» հաղթել է 3։2 հաշվով։

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն արդեն խփել է 15 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում