12:27  ,  20 հուլիսի, 2019

Մարսելո․ Նեյմարն Ազարից ուժեղ խաղացող է

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն համեմատել է Արքայական թիմի նորեկ, բելգիացի Էդեն Ազարին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին։

«Նեյմարն անկանխատեսելի խաղացող է։ Պաշտպանը երբեք չի կարող կանխատեսել, թե ինչ կանի նա։ Նրա դեմ անհնար է պաշտպանվել։ Ես մեծ հաճույք կզգայի, եթե նա հայտնվեր «Ռեալում»։ Մեր ակումբը պետք է անի հնարավոր ամեն ինչ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար։ Նրա անցյալը «Բարսելոնայում» խնդիր չէր լինի։

Ազարը բարձրակարգ եւ առաջատար խաղացող է, նա աշխարհի լավագույն խաղացողների հնգյակում է։ Նրա խաղը տպավորիչ է։ Բայց հնարավոր չէ համեմատել այդ երկու ֆուտբոլիստներին։ Ինձ համար Նեյմարն Ազարից ուժեղ խաղացող է»,- 31-ամյա Մարսելոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ազարն այս ամռանն է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել Մադրիդ։ Նեյմարի տրանսֆերն Արքայական ակումբի ծրագրերում չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English