02:04  ,  20 հուլիսի, 2019

Վահան Բիչախչյանը Սլովակիայում գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 1 րոպե անց

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի առաջին տուրի խաղին։

«Բանսկա Բիստրիցայի» դեմ արտագնա խաղում Վահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին եւ աչքի է ընկել արդեն մեկ րոպե անց՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Հյուրերը հաղթել են 4։3 հաշվով։

20-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքներից հետո անցած ամիս էր վերսկսել  մարզումները «Ժիլինայի» գլխավոր թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում