01:07  ,  20 հուլիսի, 2019

Ֆրանսիայում անհանգիստ գիշեր է սպասվում (Live)

Ֆրանսիայում անհանգիստ գիշեր է սպասվում, ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ֆուտբոլի Ալժիրի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ, 29 տարի անց նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը՝ Կահիրեում տեղի ունեցած եզրափակիչում 1։0 հաշվով հաղթելով Սենեգալի թիմին։ Սենեգալցիների համայնքը եւս մեծաթիվ է Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ալժիրի հավաքականի հաղթանակից հետո Փարիզի, Մարսելի եւ Լիոնի փողոցներում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, ավտոմեքենաների հրկիզումներ։ Ֆրանսիայում ապրում է մոտ 5 միլիոն ալժիրցի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում