22:48  ,  19 հուլիսի, 2019

Riga FIDE Grand Prix. Եզրափակիչի մասնակիցները

Լատվիայում ավարտին մոտեցող Riga FIDE Grand Prix-ում (այս շարքի երկրորդ մրցաշարն է, փլեյ-օֆֆի մրցակարգով) հայտնի դարձան  եզրափակիչի մասնակիցները։ Հաղթողի կոչումը կվիճարկեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը։

Կիսաեզրափակիչի երկու դիմակայություններն էլ ավարտվեցին երկու դասական պարտիաների արդյունքում։

Վաշյե-Լագրավը 1,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, Մամեդյարովը նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից։

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում չէր հաղթահարել չինացի Յանջի Յուի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում