22:12  ,  19 հուլիսի, 2019

Մբապեն ցանկանում է աշխատել Գվարդիոլայի հետ

Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է աշխատել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, հաղորդում է El Pais-ը։

20-ամյա հարձակվողը լավ հարաբերություններ ունի կատալոնացի մասնագետի հետ, որը 2017-ին ցանկանում էր ձեռք բերել Մբապեին։ Նրանք շարունակում են պարբերաբար հաղորդակցվել։

Մբապեն 2017-ին ամռանը «Մոնակոյից» տեղափոխվեց ՊՍԺ։ Անցած մրցաշրջանում նա ակումբային մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի հետ Մբապեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս