20:51  ,  19 հուլիսի, 2019

Ֆրենկ Լեմպարդը՝ «Չելսիի» պարտության պատճառների մասին

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ճապոնական «Կավասակիից» կրած 0։1 հաշվով պարտությունը։  

«Ակնհայտ է, որ մենք ձգտում ենք հաղթել բոլոր հանդիպումներում, բայց Ճապոնիա ենք ժամանել ընդամենը երեք օր առաջ եւ խոնավութունն ու ջեթլագը շատ են ազդում ֆիզիկական վիճակի վրա։

Ես գոհ եմ խաղացողների վիճակից։ Ես տեսա ցանկություն եւ ճիշտ վերաբերմունք խաղացողների կողմից։

Ֆուտբոլիստները նոր են սկսում մարզավիճակ հավաքել։ Նորմալ է, որ նախապատրաստական փուլում ամեն ինչ անմիջապես չի ստացվում, օրինակ, գոլային պահերի իրացումը, ինչը լավ չէր ստացվում։

Ես ոչ մի մտավախություն չունեմ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 23-ին Տոկիոյում «Չելսին» կմրցի «Բարսելոնայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում