19:50  ,  19 հուլիսի, 2019

Նեյմար․ Իմ դեմ խաղացած լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե ով է իր դեմ հանդես եկած լավագույն պաշտպանը։

«Անկասկած, խաղադաշտում ինձ հանդիպած լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է։ Ես կարծում եմ՝ նա լավագույն կենտրոնական պաշտպանն է։ Ռամոսի դեմ շատ դժվար է խաղալ։ Նա նաեւ կարողանում է գոլեր խփել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

Նեյմարն ավելի վաղ նշել էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում