16:36  ,  19 հուլիսի, 2019

«Չելսիի» առաջին պարտությունը Լեմպարդի գլխավորությամբ

Նոր մրցաշրջանին պատրաստվող Լոնդոնի «Չելսին» ընկերական խաղում մրցել է ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեի» հետ։

Անգլիական թիմը գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ կրել է առաջին պարտությունը։

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ գոլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Լենդրո Դամիաոն՝ նվազագույն հաշվով հաղթանակ պարգեւելով ճապոնական թիմին։

«Չելսի»Կաբալյերո, Ասպիլիկուետա (Ձապակոստա, 46), Զումա (Կրիստենսեն, 46), Լուիս, Ալոնսո (Էմերսոն, 46), Ժորժինյո, (Դրինքուոթեր, 56), Կովաչիչ (Բակայոկո, 56), Պեդրո (Բարքլի, 46), Մաունթ (Պուլիշիչ, 65), Քենեդի, Բատշուայ (Ժիրու, 46)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում