Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները հայկական ակումբները կանցկացնեն տանը։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ջիբրալթարի «Լինքոլնին» կընդունի հուլիսի 23-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» չեխական «Յաբլոնեցին» կհյուրընկալի հուլիսի 25-ին Գյումրիում։ Խաղը կմեկնարկի 17:30-ին:
Նույն օրը Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կմրցի Բուխարեստի «Ստյաուայի» հետ (21:00-ին):
«Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին, «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ օգոստոսի 1-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում