15:48  +04,  19 հուլիսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Ալաշկերտը» առաջին խաղերը կանցկացնեն Հայաստանում

Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները հայկական ակումբները կանցկացնեն տանը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ջիբրալթարի «Լինքոլնին» կընդունի հուլիսի 23-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» չեխական «Յաբլոնեցին» կհյուրընկալի հուլիսի 25-ին Գյումրիում։ Խաղը կմեկնարկի 17:30-ին:

Նույն օրը Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կմրցի Բուխարեստի «Ստյաուայի» հետ (21:00-ին):

«Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին, «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ օգոստոսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ