14:40  ,  19 հուլիսի, 2019

«Փյունիկի» եւ «Ալաշկերտի» սեփականատերերի ուրախ հանդիպումը Սկոպյեում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը եւ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդիպել են Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, շնորհավորել իրար Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու առթիվ։

«Փյունիկը» պայքարից դուրս թողեց «Շկուպիին», «Ալաշկերտը»՝ «Մակեդոնիային»։

Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը», «Ալաշկերտինը»՝ ռումինական «Ստյաուան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով