Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Թուրինի «Յուվենտուսի» հետ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի հարցով, հաղորդում է Gazetta.it-ը։
Մանչեսթերյան ակումբն արդեն արել է առաջին առաջարկը։ «Յուվենտուսը» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 80 միլիոն եվրո։ Նշվում է, որ Դիբալան հեռանալու ցանկություն չունի։
Իտալիայի անցած առաջնությունում Դիբալան մասնակցել է 30 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում