14:15  ,  19 հուլիսի, 2019

Դե Լիգտը «Յուվենտուսում» ստացել է խաղային համարը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Մատեյս Դե Լիգտն ընտրել է խաղային համարը։ 19-ամյա հոլանդացի պաշտպանն իտալական ակումբում հանդես կգա 4 համարի խաղաշապիկով, որն ազատ էր Մեհդի Բենտիայի հեռանալուց հետո։

«4 համարը միշտ առանձնահատուկ է եղել ինձ համար։ Ես այդ համարով եմ հանդես եկել «Այաքսի» պատանեկան թիմում։ «Յուվենտուսի» պատմության մեջ այն նույնպես կարեւոր դեր ունի։ Հույս ունեմ, որ ես կկարողանամ համապատասխանել դրան»,- ասել է Դե Լիգտը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 75 միլիոն եվրո է վճարել «Այաքսին» Դե Լիգտի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում