13:48  ,  19 հուլիսի, 2019

«Ռեալը» նոր մրցաշրջանում կխաղա 3 հարձակվողով՝ Ազար, Վինիսիուս, Բենզեմա

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ նոր մրցաշրջանում հանդես կգա 4-3-3 դասավորությամբ։ Հարձակման եռյակը կկազմեն բելգիացի Էդեն Ազարը, բրազիլաիցի Վինիսիուս Ժունիորը եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեման, գրում է իսպանական Marca-ն։ Նրանք մշտական տեղ կունենան մեկնարկային կազմում։

Ավելի քիչ խաղաժամանակ կստանան սերբ Լուկա Յովիչը, ուելսցի Գարեթ Բեյլը եւ իսպանացի Մարկո Ասենսիոն ու Իսկոն։

«Ռեալը» ԱՄՆ-ում հուլիսի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Բավարիայի», հուլիսի 24-ին՝ «Արսենալի», հուլիսի 27-ին՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում