12:44  ,  19 հուլիսի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգայի ֆավորիտը․ Յուրգեն Կլոպի վարկածը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է  օգոստոսին մեկնարկելիք մրցաշրջանում Պրեմյեր լիգայի գլխավոր ֆավորիտին։

«Հրաշալի կլինի, եթե դարձյալ կարողանանք հավասար պայքար մղել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Արդեն պարզ է, որ նրանք դարձյալ կլինեն գլխավոր ֆավորիտը։ Նրանց վճռականությունն ու հաղթանակների քաղցը տպավորիչ են։

Չեմ կարծում, որ նրանք 98 միավոր կվաստակեին անցած մրցաշրջանում, իսկ մենք՝ 97 միավոր, եթե չլիներ մեր անմիջական մրցակցությունը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» 1 միավորով հետ մնաց «Մանչեսթեր Սիթիից» չեմպիոնական մրցավազքում։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում