12:11  ,  19 հուլիսի, 2019

Ուեյն Ռունիի 11-րդ գոլը ՄԼՍ-ի առաջնությունում

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին գոլի հեղինակ է դարձել «Ցինցինատիի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում։ «Դի Սի Յունայթեդը» հաղթել է 4։1 հաշվով։ 33-ամյա անգլիացի հարձակվող նաեւ գոլային փոխանցում է կատարել։

Ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում Ռունին արդեն խփել է 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում