11:37  ,  19 հուլիսի, 2019

«Գանձասար-Կապանը» պարտվել է Բուլղարիայում

«Գանձասար-Կապանը» շարունակում է մարզումային հավաքը Բուլղարիայում։

Թիմն անցկացրել է ստուգողական հանդիպում մակեդոնական «Բորեցի» հետ եւ պարտվել է նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով 65-րդ րոպեին։

Հաջորդ ստուգողական հանդիպումը կապանյան թիմը կանցկացնի հուլիսի 19-ին բուլղարական «Բելասիցայի» հետ։

«Գանձասար-Կապան»․ Գրիգոր Մելիքսեթյան, Հակոբ Համբարձումյան, Գագիկ Մաղաքյան (Վարդան Արզոյան 16), Ալեքսանդր Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Ուբեյմար (Արթուր Գրիգորյան 65), Գևորգ Օհանյան, Աշոտ Ադամյան, Դավիթ Մինասյան, Էմիլ Եղիազարյան (37 Շուլա 67),  Անդրանիկ Քոչարյան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում