10:49  ,  19 հուլիսի, 2019

Յուրգեն Կլոպ․ Հիմա նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մինչեւ պայմանագրի ավարտը (2022թ․) չի հեռանա անգլիական ակումբից։

«Երեք տարին շատ վաղ է անհանգստանալու համար։ Ես սիրում եմ այս թիմը եւ ամբողջովին կենտրոնացած եմ «Լիվերպուլի» հետ։ Ակումբի սեփականատերերը հավանում են իմ աշխատանքը, ես հավանում եմ այն, ինչ նրանք են անում։

Կարեւոր է պայմանագիրը։ Մենք ժամանակ ունենք նոր պայմանագրի համար։ Հիմա երկարաձգելու անհրաժեշտություն չկա»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնությունում «Լիվերպուլը» գրավել է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում