10:17  +04,  19 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» Պոգբայի համար առաջարկում է 3 խաղացողների

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտան Պոլ Պոգբային վերադարձնելու ուղղությամբ։ Իտալական ակումբն առաջարկում է Պոգբայի տրանսֆերի գործարքում ներառել Ժոաու Կանսելուի, Բլեզ Մատյուիդիի եւ Դուգլաս Կոստայի տեղափոխությունը, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Մանչեսթերյան ակումբը Պոգբայի տրանսֆերից ակնկալում է 200 միլիոն եվրո։

Անգլիայի անցած առաջնության 35 խաղում Պոգբան  խփել է 13 գոլ, Չեմպիոնների լիգայի 9 խաղում՝ 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ