00:20  ,  19 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» դուրս թողեց մակեդոնական «Շկուպիին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց «Շկուպիի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին պաշտպան Արտակ Եդիգարյանը հեռվից կատարած գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 31-րդ րոպեին ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի աջ եզրով արագ գրոհը եզրափակեց հարձակվող Արտյոմ Սիմոնյանը։ Գոլային փոխանցումը կատարեց կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3։3։

Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Շկուպի» (Մակեդոնիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1։2 (առաջին խաղ՝ 3։3)

Մարին Յուրինա, 82 - Արտակ Եդիգարյան, 7, Արթուր Միրանյան, 31

Հեռացում՝ Սերժիո Անտոնիո Դա Լուիզ  («Շկուպի»), 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով