00:02  ,  19 հուլիսի, 2019

Գաել Անդոնյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայի երկրորդ լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, ֆրանսիական «Մարսելի» նախկին խաղացող Գաել Անդոնյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Այաչոյում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս փորձաշրջան էր անցնում Կորսիկան ներկայացնող թիմում։ Նա ստացել է 17 համարի խաղաշապիկը։

Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը 2015 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում: Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում