09:11  ,  19 հուլիսի, 2019

US Open-2019. Ռեկորդային մրցանակային հիմնադրամ

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամն այս տարի կկազմի 57 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ, հաղորդում է US Open-ի մամուլի ծառայությունը։ Անցած տարի այս գումարը կազմում էր 53 միլիոն դոլար։

Կանանց եւ տղամարդկանց մենախաղի չեմպիոնները կստանան 3,85 միլիոն դոլար՝ յուրաքանչյուրը։  

Առաջին շրջանում պարտություն կրած թենիսիստները կստանան 58 հազարական դոլար (անցած տարի՝ 54 հազար էր)։

Նախորդ չորս տարում US Open-ի մրցանակային հիմնադրամն աճել է 47 տոկոսով։

Այս տարի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս