23:33  ,  18 հուլիսի, 2019

Եվրո-2019․ Ֆրանսիայի Մ-19 հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Երեւանում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին B խմբում ընդգրկված թիմերը։

Չեխիա - Նորվեգիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0։0։

Ֆրանսիացիները նվազագույն հաշվով առավելության հասան Իռլադիայի հավաքականի նկատմամբ

Ֆրանսիայի թիմը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու կիսաեզրափակիչի ուղեգիրը։ Նորվեգիան վաստակել է 2, Իռլանդիան ու Չեխիան 1-ական միավոր։

Երրորդ տուրում Ֆրանսիան կխաղա Նորվեգիայի, Իռլանդիան՝ Չեխիայի հետ։

Մ-19 Եվրո-2019B խումբ, երկրորդ տուր

Իռլանդիա - Ֆրանսիա՝ 0։1

Վիլսոն Իսիդոր, 83

Չեխիա - Նորվեգիա՝ 0։0

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում