23:18  ,  18 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» 2 գոլ խփեց «Շկուպիին» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում մրցում է «Շկուպիի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին պաշտպան Արտակ Եդիգարյանը հեռվից կատարած գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 31-րդ րոպեին ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի աջ եզրով արագ գրոհը եզրափակեց հարձակվող Արտյոմ Սիմոնյանը։ Գոլային փոխանցումը կատարեց կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

Ընդմիջում է։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 3։3։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Շկուպի» (Մակեդոնիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 0։2 (առաջին խաղ՝ 3։3)

Արտակ Եդիգարյան, 7, Արթուր Միրանյան, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով