22:51  ,  18 հուլիսի, 2019

ԵԼ․ «Ստյաուան» դուրս թողեց «Միլսամիին» եւ կխաղա «Ալաշկերտի» հետ

Ռումինական «Ստյաուան» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլ եւ կմրցի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» հետ, որը պայքարից դուրս է թողել Սկոպյեի «Մակեդոնիային»։

Բուխարեստի թիմը որակավորման առաջին փուլում մրցում էր մոլդովական «Միլսամիի» հետ եւ պատասխան արտագնա խաղում հաղթեց 2։1 հաշվով։ Տանը «Ստյաուան» հաղթել էր 2։0 հաշվով։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Միլսամի» (Մոլդովա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 1։2 (առաջին խաղ՝ 0։2)

Վադիմ Բոլոխան, 47 - Կրիստիան Կոսմին Դումիտրու, 4, Ռեզվան Օայդե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում