19:14  ,  18 հուլիսի, 2019

ԵԼ․ «Ալաշկերտը» Սկոպյեում հաղթում է «Մակեդոնիային» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մրցում է «Մակեդոնիայի» հետ։

Առաջին խաղակեսից հետո Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հաղթում է 1։0 հաշվով։

21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

Ընդմիջում է։

Առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է 3։1 հաշվով։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ»՝ 0։1 (առաջին խաղակես)

Ուրոշ Նենադովիչ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս