19:05  ,  18 հուլիսի, 2019

ԵԼ․ «Շկուպի» - «Փյունիկ» հանդիպման ուղիղ հեռարձակում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հուլիսի 18-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում կհյուրընկալվի «Շկուպիին»։

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռուստատեսությամբ խաղի ուղիղ հեռարձակումն ապահովելու հետ կապված խնդիրների պատճառով խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ակումբի յութուբյան ալիքով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 3։3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով