18:47  ,  18 հուլիսի, 2019

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն «Աթլետիկոյում» կխաղա 23 համարի խաղաշապիկով (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյերն իսպանական թիմում հանդես կգա 23 համարի խաղաշապիկով։

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 35 միլիոն եվրո է։

Անցած մրցաշրջանում Տրիպյերը «Տոտենհեմում» անցկացրած 38 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում