18:27  +04,  18 հուլիսի, 2019

Դե Լիգտ․ Բարդ ընտրություն էր

Ամստերդամի «Այաքսից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված 19-ամյա պաշտպան Մատեյս Դե Լիգտը հայտնել է, թե ինչու է ընտրել իտալական ակումբը։

«Բարդ ընտրություն էր։ Ունեի մի քանի տարբերակ։ Ինձ համար շատ կարեւոր էր իմանալ, թե ինչքան խաղաժամանակ կստանամ։ «Յուվենտուսը» ցույց տվեց, որ շատ է ցանկանում ինձ ձեռք բերել։ Նրանք տեսան, որ ես ապագա ունեմ այս թիմում եւ կարող են նպաստել իմ առաջընթացին»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հոլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ «Բարսելոնան» եւ Փարիզի ՊՍԺ-ն։

«Յուվենտուսը» Դե Լիգտի համար վճարեց 75 միլիոն եվրո, կնքեց հինգ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: