16:52  ,  18 հուլիսի, 2019

«Ռեալի» սանը տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»

Մադրիդի «Աթլետիկոն» «Էսպանյոլից» ձեռք է բերել իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոյին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա կնքել է հինգ տարվա պայմանագիր։

24-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա կզբաղեցնի ուրուգվայցի Դիեգո Գոդինի հեռանալուց հետո ազատ մնացած դիրքը պաշտպանությունում։ Գոդինը տեղափոխվել է իտալական «Միլան»։

Արքայական ակումբն ուներ Էրմոսոյին 15 միլիոն եվրոյով ձեռք բերելու առաջնահերթային իրավունք, սակայն չօգտվեց դրանից։

Իսպանիայի անցած առաջնությունում Էրմոսոն մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում