16:11  +04,  18 հուլիսի, 2019

«Ռեալի» նախագահը բացառել է այս ամռանը Պոգբայի տրանսֆերի հնարավորությունը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Արքայական ակումբի ղեկավարությունում բացառել են այս ամռանը եւս մեկ խոշոր տրանսֆերի իրագործումը։ 

«Ռեալն» այս ամռանն արդեն ծախսել է ավելի քան 300 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերից ակնկալում է 150-200 միլիոն եվրո։ Պոգբան եւ նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտարարել են, որ ակումբը փոխելու ժամանակն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ