14:09  ,  18 հուլիսի, 2019

Մեսութ Օզիլը պատմել է՝ ինչու է շիկահեր դարձել

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է, թե ինչու է ներկել մազերը՝ դառնալով շիկահեր։ Նա հայտնել է, որ գրազ է տանուլ տվել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթին։

«Լյակազեթին գրազը պարտվել են նաեւ Մուստաֆին ու Կոլաշինացը։ Մրցել ենք դարպասաձողին հարվածելու մեջ։ Նրանք նույնպես պետք է ներկեն մազերը»,- Օզիլի խոսքը մեջբերում է The Daily Football-ին։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2013-ին է «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում