Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Շվեդիայի հայ համայնքին Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում աջակցության համար։
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ստոկհոլմում 1։3 հաշվով պարտվել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Ջիբրալթարի «Լինքոլնը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում