13:43  ,  18 հուլիսի, 2019

«Արարատ-Արմենիան»՝ Շվեդիայի հայերին․ Ձեր աջակցությունն անչափ կարևոր էր մեզ համար (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Շվեդիայի հայ համայնքին Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում աջակցության համար։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ստոկհոլմում 1։3 հաշվով պարտվել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Ջիբրալթարի «Լինքոլնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով