11:30  ,  18 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» 5 տարվա պայմանագիր կնքեց Դե Լիգտի հետ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեդ Դե Լիգտի տրանսֆերի մասին։

19-ամյա հոլանդացի խաղացողը կնքել է հինգ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։  Նրա տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո։

Տրանսֆերի արժեքը 75 միլիոն եվրո։ Հետագայում «Այաքսը» կարող է ստանալ նաեւ 10,5 միլիոն եվրո բոնուս։

Անցած մրցաշրջանում Դե Լիգտը 55 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում