09:20  ,  18 հուլիսի, 2019

Նեյմարի հայրը «Յուվենտուսի» հետ բանակցելու նպատակով մեկնել է Թուրին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը մեկնել է Թուրին, որպեսզի բանակցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ, հաղորդում է  Rai Sport-ը։

Նեյմարի հայրը ֆուտբոլիստի գործակալն է։ Նա այժմ ջանքեր է գործադրում Նեյմարի տրանսֆերը կազմակերպելու ուղղությամբ։

Նեյմարը ՊՍԺ-է տեղափոխվել 2017-ին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում