Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը մեկնել է Թուրին, որպեսզի բանակցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ, հաղորդում է Rai Sport-ը։
Նեյմարի հայրը ֆուտբոլիստի գործակալն է։ Նա այժմ ջանքեր է գործադրում Նեյմարի տրանսֆերը կազմակերպելու ուղղությամբ։
Նեյմարը ՊՍԺ-է տեղափոխվել 2017-ին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում