00:25  ,  18 հուլիսի, 2019

Վարդան Մինասյան․ Կենտրոնացվածության պակաս կար

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից կրած 1։3 հաշվով պարտությունը։

«Առաջին խաղակեսում մեր խաղացողները առաջադրանքը լավ կատարեցին պաշտպանությունում, չստացվեցին հակագրոներն ավելի արագ եւ որակով կատարելը։ Երկրորդ խաղակեսի սկզբում կենտրոնացվածության պակաս կար, բայց մրցակիցը բարձր մակարդակի էր, մեր խաղացողներին չեմ կարող մեղադրել իրենց հնարավորություններից թույլ խաղալու համար։ Մենք դեռ ունենք աճելու տեղ, թիմին շնորհակալություն եմ հայտնում։

Վերջին 10 րոպեում չորս հարված կատարեցինք, տղաների մոտ ձգտումը տեսա, բայց կա մրցակցի գործոնը, թե ինչքան է թույլ տալիս»,- ասել է Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում՝ մրցելով Ջիբրալթարի «Լինքոլնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով