00:11  ,  18 հուլիսի, 2019

Վալվերդեն՝ «Բարսելոնայի» նորեկների մասին

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի նորեկներ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի եւ բրազիլացի դարպասապահ Նետուի մասին։

«Անցած մրցաշրջանում Դե Յոնգն «Այաքսի» հետ ցուցադրեց ամենաբարձր մակարդակի խաղ։ Նա թարմություն կհաղորդի մեզ դաշտի կենտրոնում։ Նա երիտասարդ է, բարձրակարգ է եւ ապագայի համար է։ Դե Յոնգը կարող է երկար տարիներ հանդես գալ «Բարսելոնայում», որի ոճը նրան բնորոշ է։

Գրիզմանը Պրիմերայում խաղալու մեծ փորձ ունի, եւ այդ իմաստով նրա համար ավելի հեշտ կլինի։ Նա արագ է  եւ շատ լավ է գործում գրոհի եզրափակիչ փուլում։ Մեծ ակնկալիքներ ունենք նրանից եւ անմիջական արդյունավետություն։

Նետուն փորձառու եւ հուսալի դարպասապահ է։ Նա կատարյալ փոխարինող կլինի Տեր Շտեգենին»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

«Բարսելոնան» հուլիսի 23-ին Տոկիոյում ընկերական հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում