22:49  ,  17 հուլիսի, 2019

Եվրո-2019․ Հայաստանի Մ-19 թիմը պարտվեց Իտալիային եւ զրկվեց փլեյ-օֆֆից

Երեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց իտալացիների հետ եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

A խմբում Իտալիան 3 միավորով երրորդ տեղում է, Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր։ Այս երեք թիմերը վերջին տուրում կվիճարկեն կիսաեզրափակիչի երկու ուղեգրերը։ Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը երկու պարտությունից հետո կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։

Հուլիսի 20-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանը կմրցի պորտուգալացիներին, Իտալիան՝ Իսպանիայի հետ։

Մ-19 Եվրո-2019, A խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Իտալիա՝ 0։4

Մանոլո Պորտանովա, 29, 56, Դավիդե Մերոլա, 32, Ջակոմո Ռասպադորի, 68

Պորտուգալիա - Իսպանիա՝ 1։1

Ֆաբիու Վիեյրա, 49 - Խուան Գոնսալես, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով