22:51  ,  17 հուլիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ որակավորման առաջին փուլում չհաղթահարելով Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը։

Ստոկհոլմում տեղի ունեցած պատասխան խաղում ԱԻԿ-ն առավելության հասավ 3։1 հաշվով։ Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց, իսկ երկրորդ խաղակեսում 34-ամյա էրիտրեացի հարձակվող Հենոկ Գոյտոմը 5 րոպեում դարձավ դուբլի հեղինակ։ 61-րդ րոպեին շվեդ կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնն արդյունավետ իրացրեց ռուսաստանցի դարպասապահ Դմիտրի Աբակումովի դարպասին նշանակած 11 մետրանոցը։

77-րդ րոպեին շվեդական թիմի պաշտպանների կոպիտ սխալից օգտվեց «Արարատ-Արմենիայի» ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը դարձավ գոլի հեղինակ։

Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան», որը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի «Լինքոլնի» հետ:

Չեմպիոնների լիգա, առաջին որակավորման փուլ, պատասխան հանդիպում

ԱԻԿ (Շվեդիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։2) 

Հենոկ Գոյտոմ, 47, 52, Սեբաստիան Լարսոն, 61, 11մ - Անտոն Կոբյալկո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով