20:44  ,  17 հուլիսի, 2019

Եվրո-2019․ Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Պորտուգալիան ու Իսպանիան հաղթողին չպարզեցին

Երեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում մեկնարկեց երկրորդ տուրը։

A խմբում հանդիպեցին Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Իսպանիան ու Պորտուգալիան ունեն 4-ական միավոր։

Այս խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը կանցկացնեն Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։ Այս թիմերն առաջին տուրում պարտություն են կրել։

Մ-19 Եվրո-2019, A խումբ, երկրորդ տուր

Պորտուգալիա - Իսպանիա՝ 1։1

Ֆաբիու Վիեյրա, 49 - Խուան Գոնսալես, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում