21:04  ,  17 հուլիսի, 2019

Աբրահամ Խաշմանյանի ասուլիսն ու «Ալաշկերտի» նախախաղային մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը եւ թիմի խաղացող Օգնյեն Չանչարեւիչը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

Ասուլիսից հետո «Ալաշկերտն» անցկացրել է նախախաղային մարզում՝ պատրաստվելով «Մակեդոնիայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղին։

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Երեւանում «Մակեդոնիային» հաղթել է 3։1 հաշվով։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով