22:08  +04,  17 հուլիսի, 2019

Նեյմար․ Մեսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին

«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Մեսիի հետ։ Մենք հրաշալի էինք միասին խաղում «Բարսելոնայում»։ Նա նաեւ իմ ընկերն է։ Ինձ համար Մեսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: