19:08  ,  17 հուլիսի, 2019

«Վեստ Հեմի» ռեկորդային տրանսֆերը

Անգլիական «Վեստ Հեմը» ձեռք է բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Սեբաստիան Ալերին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆրանսիացի հարձակվողը կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը 45 միլիոն ֆունտ ստերլինգ է, ինչը ռեկորդային է «Վեստ Հեմի» համար։

Նախորդ ռեկորդը 41 միլիոն ֆունտ ստերլինգ էր։ 2018-ին «Վեստ Հեմն» այդքան էր վճարել կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի համար։

Գերմանիայի անցած առաջնությունում Ալերը մասնակցել է 29 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում